Մարտի 1-ին` ժամը 15:17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղի Մատուռի փողոցի տներից մեկում և անասնագոմում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։02-ին, մարվել՝ 16։09-ին։
Մատուռի փողոցի տան բակում այրվել են անասնագոմ-խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (45 քմ), խորդանոցը՝ մասամբ (10 քմ) և անվադողեր (15 հատ)։