ՀՀ քաղաքացիություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետական աջակցությամբ տուն գնելու հնարավորություն կստանան: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրվի 3 մլն դրամ: Աշխատունակները 10 տարվա ընթացքում որոշակի գումար կվերադարձնեն պետությանը, ինչից հետո, ամբողջությամբ ձեռք կբերեն սեփականության իրավունքը: Անչափահասների համար աջակցությունն անվերադարձ է:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: