Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում կողմերը շոշափել են միջազգային օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում։
Նախարարները վերահաստատել են համաձայնությունը ռուս-թուրքական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության արդի հարցերում։