Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում՝ որպես տարածաշրջանում առաջնորդող երկիր: Անթալիայի դիվանագիտական ֆորումին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«ԵՄ–ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Այն նաև պետք է ներառի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի հռչակագրով, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի կապի ապահովում Նախիջևանի հետ»,- նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։