Մոսկվայում տեղի է ունեցել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վերջին հրաժեշտը: Նա մահացել է փետրվարի 16-ին՝ Յամալ-Նենեցյան Ինքնավար Մարզի «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի գաղութում։ Մահվան եզրակացության մեջ ասվում է, որ ընդդիմադիրը մահացել է բնական պատճառներով։ Քաղաքական գործչի աճյունը ամփոփվեց Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը:
Վաղ առավոտից Մարյինոյի շրջանում Բորիսովյան գերեզմանատան տարածքը հսկվել է ոստիկանության կողմից, հարակից շրջանները շրջափակվել են մետաղական ցանկապատերով:
Նավալնիին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ հերթ է գոյացել, նրանց թվում են նաև ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Կոմս Լամբսդորֆը, Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին և Եվրամիության մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ: