Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր հայ գործընկերոջը` Ռուբեն Ռուբինյանին, առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և դա «կդառնա պատմական իրադարձություն»։
«Ես և դուք դա հետո կքննարկենք և կորոշենք, թե երբ և որտեղ կհանդիպենք»,- պատասխանել է Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում կայացած քննարկման ժամանակ։