Ես համարում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված՝ այնպիսին, ինչպիսին եղել է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածու դառնալու վերաբերյալ հարցին:
«Ես պատիվ ունեմ ներկայացնելու մի քաղաքական միավոր, որը պատասխանատվություն է կրում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և վավերացման մեծ մասի համար»,- նշեց նա:
Պատգամավորը կարևորեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցելը՝ հաշվի առնելով տարածաշրջանը, աշխարհաքաղաքական իրավիճակը և այլ գործոններ: