Անթալիայի դիվանագիտական համաժողովի պանելային քննարկմանը անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանի ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը տարբեր հարթակներում համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները:
Ըստ Ռուբինյանի՝ խաղաղությունը տեսանելի և հասանելի կդառնա, երբ կողմերը հետևեն այդ սկզբունքներին: Թուրք գործընկերոջն էլ Ռուբինյանը հիշեցրել է 2023 թ. փետրվարին տեղի ունեցած պատմական իրադարձությունը, երբ 30 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել էր հայ-թուրքական սահմանը, և Հայաստանից առաքված մարդասիրական օգնությունը հասել էր երկրաշարժից տուժած գոտի: «Իսկ ինչու սահմանը բաց չլինի նաև երջանկության օրերին»,- հարց է հնչեցրել Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: