Վրաստանի համար չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատելն ԱՄՆ-ի հետ, ինչպես Չինաստանի հետ, լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Շատ լավ կլիներ, որ ԱՄՆ-ն առանց վիզայի ռեժիմ սահմաներ Վրաստանի քաղաքացիների համար, մանավանդ որ, նման որոշումը միգրացիոն քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի առաջացնի»,- ասել է նա։
Նա ԱՄՆ-ի հետ օդային ուղիղ կապերի բացման, ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ամերիկյան ներդրումների ներգրավման հույս է հայտնել։
«Այդ բոլոր ոլորտներում իրավիճակը մեր և Միացյալ Նահանգների միջև այսօր գործնականում զրոյական է»,- ասել է Կոբախիձեն:
Վարչապետը նշել է, որ մի քանի օր առաջ շատ «հուսադրող» հանդիպում է ունեցել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետ։