Բուլղարիան կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը, հայտնում է EFE գործակալությունը։
Բուլղարիային և ԵՄ մի քանի այլ երկրի Բրյուսելն ազատել էր Ռուսաստանից նավթի ներկրման արգելքից մինչև 2024 թվականի վերջը։ Սակայն Բուլղարիայի կառավարությունը որոշել է ժամանակից շուտ հրաժարվել ռուսական հումքից։
Այդ երկրի միակ նավթավերամշակման գործարանը պատկանում է «Լուկօյլին», որը երկրում սկսել է գործել 1999 թվականի հոկտեմբերին։ Ընկերությունը նաև շահագործում է հանրապետությունում ավելի քան 500 գազալցակայանների ցանցը։