Պայքար խտրականության դեմ. աշխարհում մարտի 1-ը համարվում է Զրո խտրականության օր: ՄԻԱՎ-ի, հեպատիտի և սիֆիլիսի հետազոտությունը հնարավորություն է վաղ ախտորոշել խնդիրն ու կանխարգելել բարդությունները: Քաղաքացիները այսօր մինչև ժամը 19:00-ը հնարավորություն ունեն մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շարժական կայանին ու անվճար, անանուն անցնել այդ հետազոտությունները: Ախտորոշումը տրամադրվում է ընդամենը 15 րոպեից:
Մանրամասները՝ ռեպորտաժում: