Ռուսաստանը կոպտորեն ոտնահարել է միջազգային իրավունքը՝ ազատ արձակելով ծանր պատերազմական հանցագործության համար մեղադրվող ադրբեջանցուն՝ հայտարարում է միջազգային իրավունքի մասնագետը: Արա Ղազարյանը ներկայացրել է, թե ինչ պետք է անել այս իրավիճակում: Մասնագետն անհրաժեշտ է համարում, որ հետախուզում հայտարարվի նաև Ինտերպոլով: 2020-ի պատերազմի ընթացքում բազում տեսանյութեր են հրապարակվել խաղաղ, անզեն բնակիչների նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների մասին, սակայն, որևէ հանցագործ Բաքվում պատասխանատվության չի ենթարկվել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: