Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը:
Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:
«Հանձնարարել եմ սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները»,- գրել է Սուրեն Պապիկյանը:
Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: