Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Գրիգոր Լուսավորչի փողոցի հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: