Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցը։ 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա: Նույն օրը ավելի ուշ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը քաղաքացի, այդ թվում՝ երկու ոստիկան:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան