Ղազախստանի իշխանություններն աշխատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդման ուղղությամբ, որը կարևոր դեր է խաղում երկրի անվտանգության ապահովման գործում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
Նրա խոսքով՝ Ղազախստանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանը որևէ իրավական քայլ ձեռնարկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար:
«Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը դե ֆակտո կասեցնելու մասին։ ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցնելու որևէ իրավական գործողություն Հայաստանը, որքան գիտեմ, չի ձեռնարկել։ Այսինքն՝ դե յուրե Հայաստանը չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- պարզաբանել է պաշտոնյան։