Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագիր տանող համարձակ և միևնույն ժամանակ դժվար ճանապարհով՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ կարողանան խաղաղություն գտնել: Ճանապարհի յուրաքանչյուր մետրը կարևոր նշանակություն ունի»,- գրել է Բերբոքը: