Ս․թ․ փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ջեք Րիդի հետ (Րոդ Այլընդ, դեմոկրատ)։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր քայլերը։
Սենատորը վերահաստատել է, որ շարունակելու է Հայաստանին աջակցությանն ուղղված իր գործունեությունը։