Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում շինությունների ապամոնտաժման կապակցությամբ:
«Քանի որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի զավթած տարածքների ապամոնտաժման հետ կապված հուզական տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ մարդկանց փողոցում թողնելու վերաբերյալ և այլն, ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ հատվածում սեփականության իրավունքով փաստացի մեկ ընտանիք կա, որին Երևան համայնքը կապահովի ժամանակավոր բնակության վայրով։
Կա ևս մեկ ընտանիք, որը նույնպես փաստացի բնակվում է, չունի սեփականության իրավունք, սակայն ընտանիքի կազմում կան 3 անչափահաս երեխաներ։ Համայնքն այս դեպքում ևս կհոգա նրանց բնակության խնդիրը՝ կեցավայր ապահովելով Նոր Նորք վարչական շրջանի տարածքում»,- գրել է քաղաքապետի մամուլի քարտուղարը։