Պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ կհատկացվի Խաչիկ գյուղի այն բնակիչներին, որոնք գյուղի երկու բնակչի վարկի երաշխավոր են դարձել և հայտնվել սև ցուցակում. վարչապետը նկատել է, որ նրանք պարտքի զրոյացումից հետո կկարողանան օգտվել սահմանամերձում տուն կառուցելու ծրագրից: Գործադիրը տարեկան 85 մլն դրամ էլ կհատկացնի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին ու խմբերին՝ անվանական թոշակներ սահմանելու նպատակով:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։