Ստեփանակերտում քանդել են համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի` Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին: Այս մասին X-ի իր էջում գրել է Իտալիայի խորհրդարանի` արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Էմանուելե Պոցցոլոն:
«Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ոչնչացումը սպի են թողնում պատմության ու մշակույթի մեջ»,- գրել է նա: