Ֆինլանդիան չի արգելում Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն չի էլ փոխանցել հեռահար զենք՝ հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարությունից:
Նախարար Անտտի Հաքանենը նշել է, որ Ուկրաինայի կողմից զենքի կիրառման սահմանափակումը սահմանել են հիմնականում այն պետությունները, որոնք փոխանցել են հեռահար հրթիռային սպառազինություն, Ֆինլանդիան, սակայն, նման զենք չի փոխանցել:
Լրատվամիջոցների տվյալով՝ Ֆինլանդիան հրապարակավ չի հայտնել, թե ինչ զենք է փոխանցել Ուկրաինային: