Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 1444-Ն որոշման կիրառումն ապահովելու և 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ:
Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն:
Որոշման ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: