Երկու մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել Լիբանանի հարավում Իսրայելի ավիահարվածների հետևանքով։
Լիբանանի NNA պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելը երեք հարձակում է իրականացրել երկրի հարավում գտնվող Սիդդիկին և Կաֆրա շրջանների վրա: Իսրայելի բանակից պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել:
ՑԱՀԱԼ-ի և «Հեզբոլլահի» միջև բախումները սահմանին շարունակվում են հոկտեմբերի 8-ից: Լրատվամիջոցների տվյալով՝ այս ընթացքում բախումների հետևանքով զոհվել է լիբանանցի 43 քաղաքացիական անձ, «Հեզբոլլահի» 212 զինյալ, «Ամալ»-ի 11 անդամ, «Իսլամական ջիհադ» շարժման 12 անդամ, ՀԱՄԱՍ-ի 12 անդամ, Լիբանանի անվտանգության ուժերի երկու աշխատակից, ինչպես նաև իսրայելցի վեց քաղաքացիական անձ և 11 զինվորական: