Փետրվարի 27-28-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած խումբը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Այցի հիմնական նպատակն էր մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել մարզային ստորաբաժանմանը, միաժամանակ իրականացնել համալիր ստուգումներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմերը։
Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ․ Հովհաննիսյանը տնօրենի տեղակալին ներկայացրեց 2023 թվականին վարչության գործունեության արդյունքները, կատարված աշխատանքների ընթացքը, քննարկվեցին վարչության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Քննարկումների ընթացքում տնօրենի տեղակալը վեր հանեց մի շարք խնդիրներ՝ տալով հստակ ցուցումներ և հանձնարարականներ։ Նա նշեց, որ մեթոդական օգնության նպատակը մարզային ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է, առավել կազմակերպված, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովումը։
Խորհրդակցության ընթացքում Ե․Կարապետյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Սիսիանի ՀՓՋ հրամանատարին բարեխիղճ ծառայության և նվիրված աշխատանքի համար, որի ղեկավարությամբ «Տարվա լավագույն ստորաբաժանում» ճանաչվեց Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տնօրենի տեղակալը գոհունակությամբ նշեց, որ լավագույնը լինելու կոչումը պարտավորեցնող է, հորդորեց առավել պատասխանատվությամբ և զգոնությամբ ծառայությունը շարունակել ընթացիկ տարում։
Այնուհետև Ե․Կարապետյանը շրջայց կատարեց Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում, եղավ ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղ վերջինիս ներկայացվեցին իրավիճակային դահլիճի հագեցվածությունն ու ծրագրային հնարավորությունները, զրուցեց անձնակազմի հետ։
Երկօրյա այցի շրջանակներում Տնօրենի տեղակալն այցելեց Սյունիքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներ․ եղավ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում, տեղում ստուգեց ՀՓՋ-ների պատրաստվածության վիճակը։ Տրվեցին ուսումնական հավաքներ, անցկացվեցին շարային ստուգատեսներ, որոնց ընթացքում ստուգվեցին անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, համազգեստի, ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, հրշեջ մեքենաների, տեխնիկայի, գույք-սարքավորումների մարտական վիճակը։ Ստուգատեսների ընթացքում հատուկ ուշադրություն դարձցվեց տագնապային պայուսակների առկայությանն ու համալրվածությանը։
Տնօրենի տեղակալը եղավ նաև մարզի տարածքում ծավալված առաջնային օգնության հենակետերում, որտեղ ողջ ձմեռային սեզոնի ընթացքում ծառայությունն ընթացել է արտակարգ ռեժիմով։ Ե․Կարապետյանը տեղում ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, հետևեց հերթապահություն իրականացնող ծառայողների գործունեությանն ու աշխատանքին»,- ասված է հաղորդագրության մեջ։