Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ չի հավատում Լեհաստանի վրա Ռուսաստանի հարձակման հնարավորությանը:
«Ուժեղների վրա չեն հարձակվում, հարձակվում են թույլերի վրա, նրանց վրա, որոնց հեշտությամբ կարելի է հաղթել»,- հավելել է Դուդան Fakt.pl պորտալի հետ հարցազրույցում:
Լեհաստանի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ լեհ զինծառայողներն ունենան հնարավոր լավագույն սպառազինությունը, որպեսզի արդյունավետ պաշտպանեն երկիրը:
Դուդան նաև խոստովանել է, որ Լեհաստանն Ուկրաինային տրամադրել է «հնացած սպառազինություն, որի օգտագործման հնարավորությունը կարճ ժամանակ անց կավարտվեր»: