Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Մերձդնեստրում Ռուսաստանի գործողություններին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը հաստատակամորեն պաշտպանում է Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
«Մենք շարունակում ենք կոչ անել Քիշնևին և Տիրասպոլին՝ համատեղ աշխատել և լուծումներ գտնել Դնեստրի երկու կողմերի բնակիչներին հուզող հրատապ խնդիրների համար»,- ասել է Միլլերը ճեպազրույցի ընթացքում:
Ավելի վաղ Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունը Ռուսաստանին ուղղված դիմում էր ներկայացրել՝ օգնություն խնդրելով Մոլդովայի կողմից տնտեսական շրջափակումից դուրս գալու համար։