Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ: Զելենսկին Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ քննարկման հիմնական թեմաները կլինեն Կիևի Խաղաղության բանաձևը, ինչպես նաև տեղահանված անձանց հարցն ու գերիների վերադարձը։ Ուկրիանայի նախագահն արդեն մի քանի բազմակողմ հանդիպումներ է անցկացրել՝ տասնյակ երկրների ներկայացուցիչների հետ քննարկելու իր խաղաղության բանաձևը։ Կիևը հույս ունի գարնանը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողով անցկացնել, որին կմասնակցեն այդ երկրների ղեկավարները:
«Այժմ մենք շատ մոտ ենք Խաղաղության առաջին գագաթնաժողովի անցկացմանը և հույս ունենք, որ Սաուդյան Արաբիան շարունակական ակտիվ աջակցություն կցուցաբերի»,- նշել է Զելենսկին։
Սաուդյան Արաբիան նախկինում հանդես է եկել որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման գործում: Զելենսկին վստահություն է հայտնել, որ հանդիպումը դրական արդյունքներ կտա:
Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի տեսաշարում: