Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հունաստանում է: Աթենքում երկու երկրի վարչապետները հանդիպման արդյունքները ամփոփել են համատեղ հայտարարություններով: Վարչապետ Միցոտակիսի խոսքով՝ Հունաստանը դեմ է ուժի սպառնալիքին կամ ուժի կիրառմանը և դիվանագիտական տեսանկյունից միշտ կլինի Հայաստանի կողքին: Երկրի նախագահի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությանը Հունաստանի մասնակցությունը: Նախագահ Սակելլարոպուլուն նշել է, որ Հունաստանն աներկբա սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: