Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի պատերազմում՝ անկախ նրանից, թե ինչ կլինի ԱՄՆ-ում նախագահի ընտրությունից հետո, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Պարզ ճշմարտությունն այն է, որ մենք չունենք հարմարավետության շքեղություն: Մենք չենք վերահսկում ընտրությունները կամ որոշումները աշխարհի այլ մասերում: Մենք պարզապես ժամանակ չունենք այդ հարցի շուրջ մանևրներ անելու համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
«Մեր գործընկերների աջակցությամբ կամ առանց դրա, մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի: Եվ անապահովության գինը՝ Ռուսաստանի հաղթանակի արժեքը, շատ ավելի մեծ է, քան ցանկացած խնայողություն, որը մենք կարող ենք անել հիմա»,- պնդել է Ֆոն դեր Լայենը։
Նրա խնդրանքը գալիս է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, երբ նա բացահայտ հայտարարել էր, որ «կխրախուսի» Ռուսաստանին անել «այն, ինչ ուզում են» ՆԱՏՕ-ի այն երկրների դեմ, որոնք չեն ծախսում իրենց ՀՆԱ-ի առնվազն 2%-ը պաշտպանության համար։ Այդ արտահայտություններին անմիջապես արձագանքել են և դատապարտել արևմտյան առաջնորդները, որոնք դրանք որակել են որպես «անխոհեմ» և «անպատասխանատու»:
Եվրախորհրդարանի աջև ելույթի ժամանակ Ֆոն դեր Լայենն ասել է, թե երբեք պետք չէ թերագնահատել Եվրոպայում նոր լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը:
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան