Մեթյու Միլլերը անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, նշել, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա: Պետքարտուղարության խոսնակը շեշտել է, որ այս պահին Ուկրաինայում իրավիճակը «ծայրահեղ լուրջ է», առաջնագծում զինծառայողները չունեն անհրաժեշտ զինամթերք ռուսական կողմի դեմ կռվելու համար։ Միլլերը Կոնգրեսին կրկին կոչ է արել հաստատել Ուկրաինային լրացուցիչ 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։ Թեմայի շարունակությունը և միջազգային այլ նորություններ՝ տեսաշարում:
Մանրամասները՝ տեսանյութում։