Փետրվարի 24-ին Շիրակի մարզում՝ Ամասիայում, կայացել է «-46°C ձմեռային փառատոնը», որը միտված է թե՛ խթանելու տեղական տնտեսությունը և թե՛ բազմազանեցնելու Հայաստանի զբոսաշրջային առաջարկը: Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Փառատոնը «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) նախաձեռնությունն է, որն իրականություն է դարձել ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և Lead4Shirak ծրագրի աջակցությամբ:
«ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն կարևորում է նման փառատոների իրականացումը Հայաստանում։ «-46»-ը ևս մեկ հնարավորություն է Հայաստանը դիրքավորելու որպես ձմեռային զբոսաշրջության հետաքրքիր ուղղություն»,- նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Այս տարի փառատոնին մասնակցել է 2500-3000 այցելու։