Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար:
Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն X-ի իր էջում հայտնել է, որ եռակողմ հանդիպումից հետո շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Նա գրել է, որ քննարկումները, նախատեսվածի պես, կշարունակվեն վաղը: