Վարչապետին են ներկայացվել նաև «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թ. գործունեության հաշվետվությունները: Առաջինի դեպքում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք բացահայտվա՞ծ են շինարարական ամբողջ պոտենցիալն ու շինարարական կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը: Դա կարևոր է, քանի որ շինարարության ծավալները շարունակաբար աճում են: Տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքների քննարկմանը վարչապետը ուշադրություն է հրավիրել դպրոցների կառուցմանը՝ նշելով, որ դա մեկ կամ երկու տարվա համար չի արվում: «Կառավարման և սպասարկման մշակույթ պետք է ձևավորենք»,- ասել է երկրի ղեկավարը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: