Բրյուսելում վճռական ու լավատեսորեն են տրամադրված Երևանի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու հարցում: Եվրոպական խորհրդարանում այս հեղինակավոր կառույցի հետ Հայաստանի գործընկերության թեմայով բոլոր ելույթները հստակ ուղերձներ են ունեցել՝ Հայաստանի դիմադրողականության ամրապնդում, տնտեսության դիվերսիֆիկացում, վիզային ռեժիմի ազատականացման պատրաստակամություն: Եվրամիությունը նաև հանձնառու է նպաստել խաղաղության գործընթացին՝ այս համատեքստում շեշտում է երկու երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչման աներկբա սկզբունքը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: