ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը փետրվարի 28-ին Բաղդադում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրաքի հեռահաղորդակցության նախարարի առաջին տեղակալ Վադի Քարիմ Վադիի հետ:
Ավետ Պողոսյանը պաշտոնական այցով Իրաքում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետի տարածման հայաստանյան մոդելն Իրաքում կիրառելու հնարավորության, բջջային կապի օպերատորների մատուցած ռոումինգի սակագների, տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Կողմերը նախանշել են մի շարք ուղղություններով գործակցության զարգացման հեռանկարները, պատրաստակամություն հայտնել առաջիկայում աշխատանքային հանդիպումները շարունակել առցանց ձևաչափով: