Եվրամիությունը պետք է մտածի Ուկրաինային ռազմական մատակարարումներ գնելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի օգտագործման մասին, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ավելին անել պաշտպանական քաղաքականության հարցում: Իր ելույթում Ֆոն դեր Լայենը նշել է արդյունաբերական պաշտպանության նոր եվրոպական ռազմավարության մասին, որը հանձնաժողովը կներկայացնի առաջիկա շաբաթներին: Պաշտոնյան ասել է, որ դրա հիմնական նպատակներից մեկը կլինի համատեղ գնումների առաջնահերթությունը: Ֆոն դեր Լայենի կարծիքով՝ պաշտպանության ոլորտում եվրոպական ավելի մեծ ջանքերը չեն նվազեցնի ՆԱՏՕ-ի անհրաժեշտությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: