Պատգամավորները և գործադիրի անդամներն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գաստյանի առաջարկով 1 րոպե լռությամբ հարգեցին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հիշատակը:
Ավելի վաղ նրա մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հիշեցնենք, որ Նիկոլայ Ռիժկովը համակարգել է Հայաստանի Սպիտակ քաղաքում հազարավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները։ Նրան շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչումը։