Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան:
«Սիրելի գործընկերներ, 2022 թվականին ադրբեջանական գազի ներկրումը Եվրոպա հազիվ աճել է մինչև 3 տոկոս: Պայմանագրով անցյալ տարի Բաքուն վաստակել է 15,6 միլիարդ դոլար: Ադրբեջանն իր նավթի 65 տոկոսն ուղարկում է նաև եվրոպական երկրներ, սակայն մեր էներգետիկ կարիքների շրջանակներում դրանք գտնվում են մյուսների կատեգորիայի տակ։
Մենք ոչ մի բանով կախված չենք Ադրբեջանից իրականացվող ներմուծումներից: Այս գործարքից շահում է միայն Ալիևը:
Հիմա համեմատենք: Էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայ բռնի տեղահանվեց, նրանք տառապեցին Լաչինի միջանցքի ամիսներ շարունակվող շրջափակումից: Նույնիսկ դասական երկընտրանք չկա մեր սեփական բարգավաճման կայունության և մարդու իրավունքների միջև:
Խնդրում եմ ձեզ փոխանցել հարցադրումը պարոն Բորելին, որը դարձյալ ներկա չէ, թե ի՛նչ է անելու Հայաստանին օգնելու համար և կհամոզի՞ արդյոք հանձնաժողովի իր գործընկերներին նվազեցնել գազի և նավթի մատակարարումն Ադրբեջանից՝ մեր ձեռքերն ազատելու համար»,- ասել է պատգամավորը: