Երկկողմ հարաբերությունները բազմաշերտ են, և մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հունաստանում բավականին լավ տնտեսական աճ և դինամիկա կա: Սա լավ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք քայլեր ձեռնարկել՝ երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու և նրանց մասշտաբները մեծացնելու ու փոխելու: Այդ մասին Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի հեճուկս մեր ջերմ բարեկամական-քաղաքական հարաբերությունների՝ երկկողմ առևտուրն առանձնապես տպավորիչ չէ, և, իհարկե, սա պետք է լինի մեր կառավարությունների օրակարգերի հարցերից մեկը:
Հույս ունեմ, որ առաջիկայում միջկառավարական համագործակցության նիստ կհրավիրենք, այդպիսի նախնական ընկալում կա, որ ամռանն այն տեղի կունենա Երևանում, և մենք հնարավորություն կունենանք այդ խնդիրներն ավելի ընդարձակ քննարկել և ավելի կոնկրետության մեջ քննարկել»,- ասաց վարչապետը: