ԵՄ պատվիրակությունը խորին ցավակցություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթ քաղաքում կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին։ Այդ մասին նշված է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության Facebook-ի պաշտոնական էջում:
«Մենք պետք է բոլորս շարունակենք ուժգին ջանքեր գործադրել՝ հասնելու հաշտեցման, ինչպես նաև կայուն ու հարատև խաղաղության՝ համոզված լինելով, որ նման ողբերգություններն այլևս երբևէ չեն կրկնվի»,- նշեն են դիվանագիատական ներկայացուցչությունում: