ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը Բելառուսի Հանրապետության ԿԸՀ-ի հրավերով փետրվարի 24-26-ը այցելել են Բելառուսի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովից:
ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են փետրվարի 25-ին կայացած՝ Բելառուսի Հանրապետության խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները։ Դիտորդները ընտրությունների ընթացքում այցելել են տարբեր տեղամասեր, ինչպես նաև մասնակցել Բելառուսի Հանրապետության գործընկեր կառույցի հրավիրած մամուլի ասուլիսներին։