Թուրքիայի Չանաքքալե նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել է Թուրքիայի Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Բեյփինար գյուղի մոտակայքում՝ մոտ 7 կմ խորությամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ ցնցումները զգացվել են նաև Թեքիրդաղի և Ստամբուլի նահանգներում։