Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը 60 հրթիռ է արձակել Իսրայելի ռազմական շտաբի ուղղությամբ՝ ի պատասխան Լիբանանում իսրայելական հարվածների։
«Հեզբոլլահի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դա տեղի է ունեցել ի պատասխան փետրվարի 26-ին Լիբանանի խորքերում գտնվող Բաալբեկ քաղաքի շրջանում իսրայելական օդուժի հարձակման։
Իսրայելի պաշտպանության բանակից ավելի վաղ հայտնել էին, որ կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելյան հովտում գտնվող հակաօդային պաշտպանության օբյեկտներին՝ ի պատասխան իսրայելական անօդաչու թռչող սարքի ուղղությամբ արձակված հրթիռի:
Իսրայելի բանակից հավելել են, որ տասնյակ հրթիռային արկեր են արձակվել Լիբանանից դեպի Գոլանի բարձունքներ, որոնցից մի քանիսը չեզոքացվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: