Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին այսօր հանդիպել է ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին։
«Հանդիպման ընթացքում նա փոխանցել է փախստականներին 15 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը և քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր»,- ասվում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից։