Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել երեխաներին՝ գնահատված անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։ Այս նպատակով 2024 թ․ համար պետական բյուջեից նախատեսվել է ավելի քան 650 մլն դրամ՝ 4500 երեխայի համար։
ԱՍՀՆ-ից տեղեկացնում են, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցած և հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների միջոցով կմատուցվեն անհրաժեշտ ծառայությունները։
«Նախարարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ տարում պետության ֆինանսավորմամբ անհրաժեշտ ծառայություններ կմատուցեն հանրապետության մարզերում և Երևան քաղաքում։
Ծրագրի շրջանակում այս պահին ապահովվում է ավելի քան 3500 երեխայի ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով։
Այժմ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
«Ձեզ համար» (Արարատի մարզ, հեռ․՝ 091 68 20 21).
«Երեխաների աջակցության հիմնադրամ» (Կոտայքի մարզ, հեռ․՝ 093 89 42 76).
«ՍՕՍ-մանկական գյուղեր» (Երևան, Կոտայքի և Տավուշի մարզեր, հեռ․՝ 060 53 33 88).
«Վորլդ Վիժն Հայաստան» (Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի մարզեր, հեռ․՝ 095 00 51 35).
«Լիարժեք կյանք» (Լոռու մարզ, հեռ․՝ 093 58 58 44).
«Մանկական զարգացման հիմնադրամ» (Վայոց ձորի մարզ, հեռ․՝ 096 00 41 46).
«Հայկական Կարիտաս» (Արարատի մարզ, հեռ․՝ 077 78 86 18).
«Գործընկերություն և ուսուցում» (Սյունիքի մարզ, հեռ․՝ 094 20 18 17).
«Ընտանիք և համայնք» (Շիրակի և Արմավիրի մարզեր, հեռ․՝ 093 63 19 70).
«Խաչմերուկ» (Շիրակի մարզ, հեռ․՝ 091 88 57 22).
«Առաքելություն Հայաստան» (Երևան, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, հեռ․՝ 093 37 84 11).
«Արմավիրի զարգացման կենտրոն» (Արմավիրի մարզ, հեռ․՝ 094 50 20 39).
«Երեխաների պաշտպանության կենտրոն» (Տավուշի մարզ, հեռ․՝ 094 37 90 99)։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ անհրաժեշտ ծառայություններ տրամադրող կազմակերպություն»,- ասված է հաղորդագրության մեջ։