2024 փետրվարի 27-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետուըթյան դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հետ։ Այս մասին տեղեկացնում են Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունից:
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակութային հարաբերությունները, ինչպես նաև 2024 թվականին Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկետներն ու ծրագիրը։