Մենք հստակ դեմ ենք ուժի, սպառնալիքի կամ ուժի բռնի կիրառմանը: Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք, մենք նվիրված ենք, յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին: Այդ մասին Աթենքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության շրջանակում ասաց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ արձանագրելով, որ տարածաշրջանային զարգացումները քննարկելիս կողմերն արձանագրել են, որ այստեղ ընդհանուր են մոտեցումները:
«Մենք հավատում ենք, որ տարաձայնությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, իսկ Հայաստանը 2023 թվականից ի վեր շատ լավ հասկանում և գիտակցում է խաղաղության գինը մեզանից լավ:
Այն որոշումները, որոնք Դուք պետք է ստանձնեք, սիրելի՛ Նիկոլ, փաստացի կձևավորեն երկրի ապագան գալիք տարիների համար»,- ասաց Միցոտակիսը: