Լեռնային Ղարաբաղում՝ բենզինի պահեստում, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեծ մասը արտերկրում բուժումը ստանալուց հետո վերադարձել է Հայաստան: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեծ մասը վերադարձել են, մեծ մասի վերականգնողական բուժօգնությունը շարունակում է այստեղ կազմակերպվել:
Մենք ունենք մի անչափահաս երեխա, որը հիմա ԱՄՆ-ում է, դեռ շարունակում է իր բուժումը: Ավարտելուց հետո նա ևս կվերադառնա ՀՀ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ մոտ 20 տուժած էր արտերկիր մեկնել՝ բուժումը շարունակելու: