Պետական պատվերի շրջանակներում, ցավոք սրտի, դեռ չեն փոխհատուցվում մեր քաղաքացիների առողջության և կյանքին վտանգ սպառնացող բոլոր հիվանդությունների ծախսերը: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք տարեցտարի ընդլայնում ենք այդ շրջանակը, և, օրինակ, անցյալ տարի՝ 2023-ին, ներդրվեց աորտայի շերտազատման ծրագիրը, որը նախկինում ևս քաղաքացիների համար մեծ բեռ էր՝ մինչև 3 միլիոն դրամ արժողությամբ: Անցյալ տարի մենք մոտ 60 վիրահատություն ենք իրականացրել պետական պատվերի շրջանակում:
Իշեմիկ կաթվածի ծրագիրը նույնպես շատ լավ գործում է, և ուրախ եմ, որ այս առումով ևս բեռը թեթևացել է: Բայց պիտի նշեմ, որ, ի վերջո, ապահովագրական համակարգի ներդրումն է, որ պիտի անձին ապահովագրի ֆինանսական մեծ ծախսերից, երբ առաջ է գալիս նման վիրահատությունների կամ առողջական այլ ծախսերի խնդիր»,- ասաց նա: